Сообщения

Сообщения за декабрь, 2025

Վան Գոգ

Изображение
 Վինսենթ Ուիլլեմ վան Գոգ (հոլ.՝ Vincent Willem van Gogh, մարտի 30, 1853[1][2][3][…], Զունդերտ, Հյուսիսային Բրաբանդ, Նիդերլանդներ[4][5] - հուլիսի 29, 1890[1][2][3][…], Օվեր Սյուր Ուազ[6][4]), հոլանդացի նկարիչ, պոստիմպրեսիոնիզմի և էքսպրեսիոնիզմի ներկայացուցիչ։ Համարվում է արևմտյան արվեստի պատմության ամենանշանավոր ու ամենաազդեցիկ դեմքերից մեկը։ Ընդամենը տասը տարվա ընթացքում նա ստեղծել է արվեստի մոտ 2.100 գործ, այդ թվում` 860 նկար յուղաներկով. դրանց մեծ մասը նկարիչը ստեղծել է իր կյանքի վերջին երկու տարիներին։ Նկարները դիմանկարներ են, նատյուրմորտներ, ինքնադիմանկարներ, որոնք բնորոշվում են համարձակ գույներով, դրամատիզմով, արտահայտչականությամբ, ինչը նպաստել է ժամանակակից արվեստի սկզբունքների հաստատմանը։ Հոգեկան հիվանդության և աղքատության պատճառով Վան Գոգը 37 տարեկան հասակում ինքնասպան է եղել։Ծնված լինելով միջին դասից բարձր ընտանիքում` Վան Գոգը նկարել սկսել է մանկությունից, եղել է լուրջ, հանգիստ ու մտածկոտ երեխա։ Երիտասարդ տարիքում աշխատել է արվեստի գործերի վաճառող, հաճախ ճամփորդել, սակայն...